Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից Հայաստանում մահացել է 221 մարդ

Այս տարվա ինն ամիսներին Հայաստանում ՀՀ քաղաքացիների շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 98 դեպք։ 1988թ. մինչև 2010թ. հոկտեմբերի 1-ը Հայաստանում գրանցված ՄԻԱՎ վարակի ընդհանուր. դեպքերի թիվը կազմել է 921։

 

Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի պետ Արշակ Պապոյանը, ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 666 մարդ (72,3%)։ Իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 255 դեպք (27,7%): Այդ թվում՝ ՄԻԱՎ վարակի 20 դեպք (2,1%) արձանագրվել է երեխաների մոտ:

 

ՄԻԱՎ-ով վարակվածների 57,8%-ը 25-39 տարիքային խմբում են։

 

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիները հետերոսեքսուալ ճանապարհը (50,9%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումն են (39,8%): Բացի այդ, Հայաստանում արձանագրվել են մորից երեխային, արյան և հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

 

ՄԻԱՎ վարակով հիվանդներից 443-ի մոտ (կին` 105, երեխա` 10) ախտորոշվել է ՁԻԱՀ։ Ընդ որում, 84-ի մոտ ՁԻԱՀ է ախտորոշվել 2009թ. ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 221 դեպք: Մահացածների թվում են 37 կին և 4 երեխա:

 

Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ։ Ընդ որում, նրանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել և, հավանաբար, ՄԻԱՎ-ով վարակվել է ՌԴ-ում ու Ուկրաինայում: Բացի այդ, բոլոր ՄԻԱՎ վարակով հիվանդ տղամարդկանց մեծամասնությունը (55,6%) նույնպես թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (98,4%):

 

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում՝ 389 դեպք։ Երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 10,5%:

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշվարկային տվյալներով հանրապետությունում կա շուրջ 2000 ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ